Տարկետում. կրթության ու բանակի միջև
Սեպտեմբերի 26-ին Սիվիլիթաս հիմնադրամը, Եվրոպական միության ֆինանսավորմամբ «Նորարարություն հանուն սոցիալական ազդեցության» ենթադրամաշնորհի շրջանակում, որն իրականացվում է ՀԲԸՄ-ի կողմից՝ ԵՀՀ-ի հետ համագործակցությամբ, կազմակերպել էր ՍիվիլՆեթի պատրաստած «Տարկետում. կրթության ու բանակի միջև» կարճ վավերագրական տեսաֆիլմի հանրային ցուցադրություն և քննարկում։
Սիվիլիթասի մասին
Առաջնորդվելով լատիներեն «civilitas» բառով, որը նշանակում է «քաղաքացու պատասխանատվությունը հասարակության առաջ», Սիվիլիթաս հիմնադրամը խրախուսում է յուրաքանչյուր անհատի` սեփական ներուժը լիարժեք բացահայտելու իրավունքը, ինչպես նաև յուրաքանչյուր քաղաքացու` ունենալու սեփական ներդրումը գործուն ժողովրդավարության կայացման գործում: