Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…

«Ես արդեն 16 ամիս է, ինչ ծառայում եմ բանակում» , – սա իրական կլիներ, եթե բախտս բերեր ու ունենայի լավ տեսողություն: Բախտս չի բերել, աչքերս լավ չեն տեսնում: Բանակում չեմ ծառայում:
Թե՞ բախտս բերել է, թքած, որ մի քանի բան էլ պակաս եմ տեսնում: Չէ՞ որ ես կարող էի լինել 191-րդը, չգիտեմ որերորդ «ինքնասպանվածը»:

Մի անգամ դպրոցում ընկերներիցս մեկն ասաց` ես բանակում չեմ ծառայի: «Իսկ ո՞վ է պաշտպանելու մորդ ու քույրերիդ» ,- հարցրեց ուսուցիչներից մեկը: Այդ հարցը մեխվել էր ուղեղիս մեջ: Այդ օրվանից սպասում էի, որ կգա այդ օրը, ու ես էլ կգնայի մորս ու քույրերիս պաշտպանելու: Ու երբ իմացա, որ այդ օրը չի գալու ինձ համար մի տեսակ հպարտության «անկում» ունեցա, մի տեսակ ինձ մեղավոր էի զգում մորս, ընտանիքիս ու այն ընկերներիս մոտ, ովքեր գնում էին ծառայելու: Միգուցե այդ օրվան սպասել էին նաև այն տղաները, ովքեր մեռան, բայց ոչ իրենց մոր կյանքն ու հայրենիքը պաշտպանելու համար: Իսկ եթե գար այդ օրը ինձ համար, միգուցե մայրս էլ դառնար այն սևազգեստ կանանցից մեկը, ովքեր ամեն հինգշաբթի հավաքվում են Կառավարության շենքի մոտ` մեր կառավարիչներից պահանջելով մի քիչ արդարություն բանակում ոչ մարտական պայմաններում սպանված իրենց զավակների գործերի քննության մեջ:

Վերջին օրերի բանակային մղձավանջի բացատրությունները ես գտնում եմ բանակում ծառայող ընկերներիս պատմածների մեջ: Այն ընկերներիս, ում անունները երազում եմ չգտնել յուրաքանչյուր միջադեպից հետո ուղարկված մամլո հաղորդագրություններում:

Նրանք պատմում են այն «արժեքների» մասին, որ այսօր հարկի են բանակում, այն փոխհարաբերությունների մասին, որ երբեմն ստորացուցիչ են ցանկացած բանական էակի համար:

Ու ցավալին այն է, որ այդ արժեքներն ու փոխհարաբերությունները ընդունելի են դառնում այն տղաների համար, ովքեր դեռ մի տարի առաջ փորձում էին պայքարել այդ մթության դեմ:

Ընկերներիցս մեկը, ով ատում էր Կոնֆուցիոսին միայն մի մտքի համար` «ղեկավարը քամու նման է, իսկ ժողովուրդը` խոտի, ինչպես փչում է քամին, այդպես էլ պառկում է խոտը», այսօր խոստովանում է, որ բանակում անհնար է դառնում  «չպառկել քամու ուղղությամբ»: Հավանաբար նրանք, ովքեր հանդգնում են չպառկել փչած քամուն համընթաց, պառկում են հավերժ:

Ես 16 ամիս առաջ պետք է գնայի բանակ: Ես չգնացի… Ես ապրում եմ …

13 Responses to “Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…”

  • Ani says:

    Kyanqums kardacac amenahetaqrqir u huzich nyutn er…

  • blansh says:

    Գիտես, քեզ լավ հասկանում եմ: Ավելի շուտ, լավ, չեմ հասկանում, բայց կիսում եմ, էն, ինչի մասին խոսում ես: “Թինեջերական” տարիքում աջ ու ձախ ասում էի, որ ես կսիրեմ միայն այն տղային, ով ծառայել է հայոց բանակում, ու առհասարակ տղաները տղամարդ են դառնում հենց բանակում… Հիմա կասկածում եմ մի տեսակ ասածիս: Կասկածում եմ` հնարավոր է ողջ ու առողջ զորացրվել` տղամարդ մնալով:

    Բայց մենք ինքներս պիտի փոխենք ամեն ինչ: Մենք, Սարգիս, ես դու, հիշում մեր պարապունքի տեղից էլի էրեխեք կային, մենք, բոլորս, մենք ենք հիմա պատասխանատու, փոխենք էս ամենը, որ մեր երեխեքը նման մեր պես չմտածեն:

    Ուֆֆ, ինչ մի սենտիմենտալ ստացվեց :) Ուղղակի հուզվեցի մի տեսակ: Մենք պիտի սաղի պորտները տեղը դնենք, ու շատ ավելի լավ երկիր ունենանք: Ու էդ ըտենց ա!

  • Hayk says:

    Ես 24 ամիս ծառայել եմ բանակում: Սա իրական է, և ես բախտ եմ ունեցել կյանքիցս 2 տարի նվիրել հայրենիքիս պաշտպանությանը: Բախտս բերել է, աչքերս լավ են տեսնում: Թքած, թե ինչքան նեղությունների ու դժվարությունների միջով եմ անցել, ամեն ինչ ու ամեն տեսակ մարդ էլ տեսել եմ: Չէ որ ես էլ կարող էի լինել այդ ցուցակի մեջ չգիտեմ որերորդը, բայց չեղա: Եվ ով գիտի ինչու մյուսները եղան, ով գիտի ինչ էին նրանք մտածում կամ ապրում այդ պահին? Ոչ ոք հավանաբար: Չենք էլ իմանա երբեք:
    Ինչ լավ ա, որ ես չեմ փոշմանել ծառայելու համար, ու չեմ էլ փոշմանի երբեք!!!!

  • Nare says:

    Apsos, shat kuzenayi aynpisi banak unenayink, vori masin eritasard paycar tghanery vogevorutyamb kgrein, ev voch husahat u anuzh. apsos

  • Lusine says:

    Hishum em,erb stexcvec Hayoc banak@,vorqan hpartutyun u xandavarutyun kar yuraqanchyuris hogum,azgis amenamec dzerqberumneric terevs amenakarevor@ irakanacel er,mnum er kayanal u i tes ashxarhi cncal,vor hska moloraki vra cvarac Hayoc hoxn anpashtpan che,vor hzorneri koxqin menq hzor enq,qanzi mer hox@ koryunner e cnum u ayd koryunner@ gisheruzor pashtpanelu en hayreni sahmanner@,hskelu en mer xaxax u anxrov qun@… Banak@ kayacav,ashxarh@ hamozvec,vor hayn ankotrum e,hayoc koryunner@` anparteli,Hayastan erkris sahmanner@ ` xaxax u pashtpanvac ev ,chnayac nvachumnerin,aprum enq vaxi u tagnapi mej`korcrac qun u hangist,sarsapac spaselov banakum hertakan zinvori spanutyan charabastik guyjin…Ov e handgnum kyanq xlel u inchu en ar aysor mnum anpatij ,chbacahaytvac,mite xort mor kargavichakum gtnvox hayreni ishxanavorneris chen mtahogum vordekoruys mayreri tarapanqn u arcunqner@ ev i verjo inchu en sharunakum xekavarel?

  • N says:

    Wonderful! Bravo:)

  • [...] բլոգում էլ հրապարակվել է բավակային կրքոտ մի գրառում. Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ… վերնագրով։ Եթե մի կողմ նետել այդ գրառման մեջ [...]

  • zinvor says:

    zinvore banakum piti sovori hramanatari kamoo dimatz parkel… yev hnazandvel hramanin… hartze ayn e vor hramanatare piti pchi hark eghatz pahin… vochte yerp glukhe patov tvetz///… zinvorin hramani dimatz hnazandvele sovoretznel chi nshanakum nra inknasirutyane harvatzel… hramanatare piti sovoretzni, vstahi yev shahi vstahootyoon… baytz srank amene VARDAGUYN barer en…

  • Vahan says:

    Cavov em kardum grarumner Hayoc Banaki masin, yes tsarayel em Hayastani Hanrapetutyan banakum u shat hpart em vor pashtpanel em hayreniqs u katarel em im partqy nra sahmannery pashtpanelu harcum, chnayst vor eli petq lini eli kgnam pashtpanelu. Duq xosum eq voch te banaki ayl ayn xekavaroxneri masin mi moraceq vor kap chuni te ov e ghekavarum ayl te inche irenic nerkayacnum ayd karuycy. Da per Hayreniqi apahov u pashtpanvats linelu miak karuycn e amot nranc ovqer karox ein tsarayel Hayastani Hanrapetutyan banakum u pashtpanel nra hzorutyuny bayc charecin da.
    Voch mi patjar cheq karox berel chanelu hamar AMOT BANAKIC PAXNOXNERIN

  • Kost says:

    Ամենաապուշ բաննա , որ կարդացել եմ էս վերջին ժամանակներում։ Անի ջան, (առաջին մեկնաբանողին ի նկատի ունեմ) եթե այս հոդվածը կյանքում կարդացած ամենահետաքրքիր նյութն էր, խորհուրդ եմ տալիս կարդալ կոմերսանտ, նյուսուիք և այլն։ Կամ դոստոեվսկու նյութերը

  • Մարիա says:

    Ու շատ էլ լավ եղավ, որ Դուք բանակ չգնացիք: Նման կերպ մտածողները բանակ պիտի չգնան, նրանք, ովքեր վախենում են պառկել քամու ուղղությամբ, նրանք, ովքեր վախենում են, որևէ քամու ազդեցության տակ ընկնել և ոչ թե լինել, կայուն, անսասան, վճռական…
    Սա անմտություն է: Շատ կուզեմ, որ էս հոդվածը քիչ երեխաներ կարդան:

  • Անուշ says:

    Չեմ մեղադրում ոչ մի բանում գրողին, ու իր նման մտածողներին: Միայն ափսոսում կամ ուղղակի ցավ եմ զգում, որ բանակ գնալուց առաջ էլ արդեն տղան մտածում է, որ կարող է ինքնասպան լինի կամ սպանվի: Շատ ավելի լավ կլիներ, եթե մտածեին տղաները “ինչ էլ լինի, ինչքան էլ դժվար լինի, ուժեղ պիտի լինեմ, չստորանամ. փոփոխությունը այդ անհնարին միսիայի (191-րդ այևս չլինելու ու չունենալու, արժեհամակարգի փոփոխման) ինձնից էլ է կախված”: Ես աղչիկ եմ, միգուցե ձայնս տաք տեղից է գալիս, բայց անձամբ ես, որպես պոտենցիալ ապագա մայր, շատ ավելի մեծ պատասխանատվություն եմ զգում ստրուկ, անպատասխանատու ու ստրկամիտ երեխա չդաստիրակելու հարցում: Չեմ ուզում ոչ ոքի վիրավորել. հասկանում եմ ինչի արդյունքում է այսպիսի մտածելակերպ մտել մեր մայրերի, մեր հայրերի ու մեր ապագա զինվորների մեջ, բայց ես չեմ ընդունի դրա հետագա տարածումը, դաստիրակումը ապագա սերունդների մեջ, բավական է! Շատ հուզիչ ու անկեղծ գրառում էր, բայց խնդրում եմ Ձեզ թափ տաք, ու այս հիմար վիճակից դուրս գաք! Անպայման չի բանակում լինեք, որ ընտանիք պաշտպանեք: Կարող եք ամեն օր էլ անգամ միայն Ձեր ներկայությամբ պաշտպանել Ձեր հարազատներին ու իրենց նման Ձեր հայրենակիցներին: Գնացեք բողոքեք բողոքողների հետ, մայրերի հետ կանգնեք մի բան արեք, մարդավարի մասնագետ եղեք, մի ծուլացեք ու լավ աշխատեք, ազատ երեխա դաստիրակեք. այդքանն էլ կարող է շատ ավելի մեծ պաշտպանություն լինել: Ինչ մի լաց ու կոծ եք դրել: Լավ, մի խոսքով, ջղայնացա արդեն:

  • Remarkable things here. I am very glad to peer your post.
    Thank you so much and I am taking a look forward to touch you.
    Will you kindly drop me a mail?

    My blog

Leave a Reply

Civilitas Around the Web
Subscribe
Email Marketing by iContact
Latest Tweets
civilitasinfo

  • Tolosa gave a mixed overview of the problems and prospects facing the Armenian economy. http://t.co/C8TOl1jvad - posted on 07/06/2013 10:30:18

  • http://t.co/RjsfdQyzfZ - posted on 06/06/2013 15:33:22

  • Photos from the U.S. based Rockefeller archives related to Armenian history have been exhibited for the first... http://t.co/GSeWYYVFN6 - posted on 01/06/2013 22:39:02

  • Over 80% of children in Armenian orphanages have at least one parent. Civilnet talks with Henriette Ahrens, UNICEF... http://t.co/86mzc18evH - posted on 01/06/2013 20:39:31

  • Ստամբուլի Քուրթուլուշ թաղամասում գործում է «Նոստալջի կուլտուր» անունը կրող գրախանութ, որտեղ կարելի է գտնել... http://t.co/jPOK16h0Ts - posted on 29/05/2013 19:38:03

Improve Your Life, Go The myEASY Way™

Switch to our mobile site

WP SlimStat