The Civilitas Blog

Լկտիություն, ջանդ յուղի, գալիս եմ
Վերջին  մի քանի ամսում գրեթե ամեն շաբաթ գնում եմ ԿԸՀ և, անկեղծ ասած, գնալ-գալս  մինչև այսօր որևէ բանով չէր նշանավորվում: Այս օրն աչքի ընկավ ահա ինչով:  Ես իր ծառայողական պարտքը կատարող ոստիկանին հարցրի` ունի՞  հանձնարարություն պահպանել մայիսի 3-ից հացադուլ հայտարարած Մարտի 1-ի  դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաձողովի անդամ  Արտավազդ Վարդանյանի անվտանգությունը, թե՞ ոչ: Պատասխանը եղավ՝ հա, բայց  ինձ մի նկարեք: Հաջորդ հարցին` ումի՞ց է ստացել պաշտպանելու հրահանգը,  պատասխանեց` պապիցս: Ու սկսվեց…

Ոստիկանի պահվածքից զայրացած, բավական բարձր տոնով ու  բավական կոշտ սկսեցի բացատրել, որ նա իրեն այդպես հանդուգն պահելու  իրավունք չունի: Նա կարող է ինձ` լրագրողիս, պատասխանել ինչպես որ հարկն է  կամ` չպատասխանել, իսկ խոսել ինչպես փողոցի «հաբռգած լակոտ», իրավունք  չունի, նախ` որովհետև ոստիկան է և ունի  համազգեստ, ինչը նշանակում է, որ  ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը, երկրորդ` լինելով հասարակական  կարգի պահապան՝ պարտավոր է լինել կարգապահ: Փոխարենը, մեր հարգարժան  ոստիկանը, շարունակեց. «Քուր ջան, դու ինձ մի ասա` ես ինչ անեմ ու ինչ եմ  պարտավոր, ես իմ գործը լավ գիտեմ ու ինչ ուզում`անում եմ»: «Ես կբողոքեմ  Ձեր վերադասին» սպառնալիքիս պատասխանեց` ինչ ուզում ես արա, ես «պռոբլեմ»  չունեմ:

Ես, իհարկե, մի քիչ էլ տաքացա ու զանգեցի ոստիկանության Երևանի  վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետի տեղակալ Կարեն  Մովսիսյանին, ներկայացրի իրավիճակը և որպես քաղաքացի պահանջեցի դաստիարակել  իր ենթակայության տակ եղած ոստիկաններին, որոնք հասարակական կարգի  պահպանման փոխարեն խախտում են այն: Զարմացա, բայց հաճելիորեն, քանի որ  պարոն Մովսիսյանը շատ արագ միջոցներ ձեռնարկեց և ոստիկանին, որի հետ  լեզվակռիվ էի ունեցել, տարան դաստիարակելու:))) Ես գոհ եմ այս մասնավոր  դեպքի մասնավոր արձագանքի ու մասնավոր արդյունքի համար, և, որպես քաղաքացի,  ինքս ինձ խոստացել եմ անհանդուրժող լինել ամեն տեսակ լկտիության նկատմամբ  ու ահազանգել, փոխել, կռվել, գուցե նաև պարտվել, բայց անպայման կռվել,  պայքարել, որ գոյությունս սեփական երկրում անիմաստ չդառնա: Այ սենց բաներ՝  ԿԸՀ-ի դիմաց, ընտրություններից հետո…

Դե, լկտիությո՛ւն, ջանդ յուղի՛, գալի՜ս եմ:)))

Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
«Ես արդեն 16 ամիս է, ինչ ծառայում եմ բանակում» , – սա իրական կլիներ, եթե բախտս բերեր ու ունենայի լավ տեսողություն: Բախտս չի բերել, աչքերս լավ չեն տեսնում: Բանակում չեմ ծառայում:

Թե՞ բախտս բերել է, թքած, որ մի քանի բան էլ պակաս եմ տեսնում: Չէ՞ որ ես կարող էի լինել 191-րդը, չգիտեմ որերորդ «ինքնասպանվածը»:

Մի անգամ դպրոցում ընկերներիցս մեկն ասաց` ես բանակում չեմ ծառայի: «Իսկ ո՞վ է պաշտպանելու մորդ ու քույրերիդ» ,- հարցրեց ուսուցիչներից մեկը: Այդ հարցը մեխվել էր ուղեղիս մեջ: Այդ օրվանից սպասում էի, որ կգա այդ օրը, ու ես էլ կգնայի մորս ու քույրերիս պաշտպանելու: Ու երբ իմացա, որ այդ օրը չի գալու ինձ համար մի տեսակ հպարտության «անկում» ունեցա, մի տեսակ ինձ մեղավոր էի զգում մորս, ընտանիքիս ու այն ընկերներիս մոտ, ովքեր գնում էին ծառայելու: Միգուցե այդ օրվան սպասել էին նաև այն տղաները, ովքեր մեռան, բայց ոչ իրենց մոր կյանքն ու հայրենիքը պաշտպանելու համար: Իսկ եթե գար այդ օրը ինձ համար, միգուցե մայրս էլ դառնար այն սևազգեստ կանանցից մեկը, ովքեր ամեն հինգշաբթի հավաքվում են Կառավարության շենքի մոտ` մեր կառավարիչներից պահանջելով մի քիչ արդարություն բանակում ոչ մարտական պայմաններում սպանված իրենց զավակների գործերի քննության մեջ:

Վերջին օրերի բանակային մղձավանջի բացատրությունները ես գտնում եմ բանակում ծառայող ընկերներիս պատմածների մեջ: Այն ընկերներիս, ում անունները երազում եմ չգտնել յուրաքանչյուր միջադեպից հետո ուղարկված մամլո հաղորդագրություններում:

Նրանք պատմում են այն «արժեքների» մասին, որ այսօր հարկի են բանակում, այն փոխհարաբերությունների մասին, որ երբեմն ստորացուցիչ են ցանկացած բանական էակի համար:

Ու ցավալին այն է, որ այդ արժեքներն ու փոխհարաբերությունները ընդունելի են դառնում այն տղաների համար, ովքեր դեռ մի տարի առաջ փորձում էին պայքարել այդ մթության դեմ:

Ընկերներիցս մեկը, ով ատում էր Կոնֆուցիոսին միայն մի մտքի համար` «ղեկավարը քամու նման է, իսկ ժողովուրդը` խոտի, ինչպես փչում է քամին, այդպես էլ պառկում է խոտը», այսօր խոստովանում է, որ բանակում անհնար է դառնում  «չպառկել քամու ուղղությամբ»: Հավանաբար նրանք, ովքեր հանդգնում են չպառկել փչած քամուն համընթաց, պառկում են հավերժ:

Ես 16 ամիս առաջ պետք է գնայի բանակ: Ես չգնացի… Ես ապրում եմ …

Lost in Istanbul
My first time in Turkey changed my perception of happenings in Turkey totally. Even though it might be not quite objective to try to comprehend Turkey based only on impressions from Istanbul and Ankara, I was amazed to find it so liberal and European-like! Another thing – I am truly astonished to find so many similarities between our cultures and my “native” dialect. Turkish people – just as Armenians – appeared to be exceptionally friendly, incredibly entrepreneurial, but at the same time somehow reserved, distrustful, and sad. Maybe it’s only my own subjective perception, but despite all the jolly looking crowds walking along the Istiklal and the recent economic achievements of the country, Turkey seems to be full of sadness and fear. I used to think that we – Armenians – have been and still are the victims of Turkish government and nationalistic policies. Now I believe that Turkish people too are among the victims of their own government!

Then I discovered Hrant Dink! Quite differently than I knew him from the other side of the border! I used to think of him as an incredibly smart and brave Armenian-Turkish journalist, who fought for truth till the end. But in Turkey I came to know him as someone who shaped a new era  – an era of culture of truth! Pro-government officials and opposition, NGOs and just ordinary people – everyone we met in Turkey divided time in two: before Hrant Dink and after Hrant Dink!

I was lost in Istanbul. The city that I wholeheartedly love – the majestic multicultural architectural heritage, colorful streets, its warm and friendly people… the city that I hate for all the crimes it hosted… for all the violence it silently witnessed. I am lost.

Go left… and then straight forward ..and then again straight – a boy with huge eyes tried to help me out. Straight forward? How do I go straight forward in a city of not a single straight street?

Straight forward to opening borders between countries! Armenia will break out of the blockade! Turkey will stipulate development in Eastern regions! Straight forward to opening borders also between Turkish and Armenian people? Is there a way -  even a twisted one through the mutual distrust, hatred and pain accumulated over so many years?

“I am from Ermenistan” – I said cautiously smiling. “Welcome” – they cautiously smiled back.

Back in Yerevan I keep asking myself, is there a way out of sadness and hopelessness for my exhausted heartbroken people, whose identity is tied to genocide? Is there a way out of silence for these cautiously smiling people on the other side of the border, living decades in a land of military rule and controlled freedom?

I fondly remember Independence Days of past. The July 4th variety, that is.
I fondly remember Independence Days of past.  The July 4th variety, that is.

As I was growing up, July 4 in the U.S. was always a day of fireworks, barbecues and family gatherings.  But the highlight of the day was the parade down main street. Every town and city would have one, and each would be festive.  There would be firetrucks and high school marching bands.  Kids with balloons, eating hot dogs and sharing cotton candy.  Veterans and their grandchildren with small American flags. Pretty girls waving from classic convertibles.  It was a celebration.  It was solemn.  It was fun.

Today, on September 21, I have watched my tenth Independence Day parade in Armenia.  And once again, no firetrucks, no marching bands, no kids and no flags. The event was comprised solely of the Armed Forces of Armenia – marching, saluting, standing in formation, and responding to commands by the president and defense minister of the republic.  We had some nice military hardware on display too.  And no pretty girls, just grumpy post-Soviet middle-aged men.  It was more reminiscent of North Korea than North Carolina.

I guess you could still call this a celebration.  I don’t think it was solemn, rather it felt staid.  But it was most definitely not fun.

Ձուլվել երազին, որ կառուցում էինք, երբ դեռ չէինք ծնվել
Մենք հանդիպել ենք շատ վաղուց, երբ դեռ չէինք ծնվել /”Տարեկանի արտում”-ի պես` իմաստուն ու հոգնած հոգիների աշխարհում/: Ու երեւի թե երկար զրուցել էինք, բայց դա իսկապես շատ էր վաղուց … հետո ես լույս աշխարհ եկա: ԼՈՒՅՍ աշխարհ` առանց լույսի, առանց հոսանք` տաք ու բարի: Իրականում ոչինչ էլ չեմ հիշում` ոչ մութը, ոչ ցուրտը, ոչ սեւն ու սպիտակը… հիշում եմ մենակ անափ սպասումը, լույսի-ջրի-լուրի, կռվի-վերքի սպասումը, երգով սպասումը…  մեծերը տխուր էին` իրենց սպասումն էլ էր մեծ, իսկ ես ամեն գիշեր սպասում էի մոմի լույսին, որ առաստաղից կախված ջահի դողացող ստվերը մեծ սարդ հիշեցներ ու վախից կուչ գայի հայրիկի թեւի տակ:

Ու վստահ էի, որ հենց դրա համար էր առաստաղից կախված այդ հսկա իրը` ոչ թե որ լույս տար, այլ որ մոմի լույսով դողդղացող սարդ պատկերեր ինձ համար: Ու չգիտես ինչու` միշտ ձմեռ եմ հիշում, վառարան, կրակ, սիրված գրքերի, իմ մանկական նկարների մոխրացող էջեր, մի շունչ տաքություն ու ծնողներիս խենթ հնարքներից, քույրերիս ստեղծած թղթե խաղերից բխող հիացմունք ու անվերջ սպասում…Քիչ ավելի ուշ ծնվեց նաեւ նա, ում հետ զրուցել էի շատ ու շա~տ երկար, երբ դեռ այստեղ չէինք… հստակ չեմ հիշում` ինչ էինք մտմտում, բայց գիտեմ հաստատ` երգում էինք ու երազում, թե ինչ պայծառ ենք այստեղ ապրելու` միասին, զվարթ,ամենախելառ ընկեների պես:

Ես ավագն էի`  մոտ մի տարով մեծ, ու դա իրավունք էր տալիս հպարտանալու, պատասխանատու կեցվածք ստանալու, ուրախանալու նրա սխալներից ու մի~շտ ներելու… Հետո եկավ ժամանակը` ինձ հանձնեցին կանոնավոր կրթության, իսկ նա ընկավ ինչ-որ հատուկ դաստիարակների ձեռքն ու հեռացավ, կորավ հսկա պատերի ետեւում: Մեկ էլ հանդիպեցինք տարիներ անց` Օպերայի շրջակայքում… շատ էր փոխվել. երեւի ես էլ: Մեծացել, գեղեցկացել, հասունացել էր: Մի բան հաստատ կարդացի դեմքին. շատ բան էր տեսել, մինչ ես խաղ էի անում, նրա գլխով շատ բան էր անցել, կռիվ ու դավ էր անցել: Շատ էր փոխվել: Բայց հարազատ էր, նույն հարազատը: Ու հին ջերմության մղումով ուզեցի մոտենալ ու պինդ-պինդ փաթաթվել, հիշել այն, ինչ եղել էր, երբ դեռ չէինք ծնվել, տեսնել այն, ինչ ուզում էինք ինքներս ստեղծել: Ու տեսնում էի` ինքն էլ էր ուզում փախչել իր կյանքից, թարմանալ, վազել, խենթանալ, սկսել… Բայց հեռու էր թվում, շատ հեռու: Հետո էլ` դաստիարակները, որ այդպես էլ հանգիստ չեն տալիս նրան, շրջապատեցին, սկսեցին նոր դասեր կարդալ, քարոզներ անել. նույնիսկ ես, որ մի տարով մեծ էի, նյարդայնանում էի, իսկ ինքը հլու ականջ էր կախում: Թողեցի հանգիստ: Որ մի քիչ հետո, էլի նույն տեղում էլի հանդիպեմ` ու էս ժամանակ նրան գտնեմ էնքան զայրացած ու անհանդուրժող, էնքան քաոտիկ ոգեւորությամբ, որ մի պահ ես էլ, բոլորի նման, խելքս կորցրած, հոսանքը մտնեմ: Խելառ էր կտրել, էլ չէր համբերում, ինքն իրեն կռվում ու փրփրում էր, ինքն իրեն դավում ու բանադրում էր… ուզում էի օգնել, բայց անհնար էր. շունչը կտրվում, ձայնը ծղրտում ու հատում էր… ու փախա հեռու:

Վախից չէր, թեեւ վախենում էի շատ. ուղղակի պետք էր, մարդիկ էլ մի պահ շունչները պահած մի կողմ քաշվեցին ու նկատեցինք` սկսեց հանդարտվել: Լուռ հետեւում էի ապաքինմանը` դանդաղ էր, ծանր, բայց լավանում էր: Խնդում էր, հազում ու ծերանում էր: Ինձնից էլ փոքր` դեռ նոր չափահաս, արդեն հիվանդ է. ինչ-որ նյարդային, ինչ-որ հոգեկան սպի է ձեռք բերել, որ էլ չի անցնում: Բոլորն էլ գիտեին` հանգիստ էր ուզում, թեեւ լռում էր, արեւ էր ուզում` ստվերում մրսում էր, բայց ձայն չէր հանում, դեռ պայքարում էր ինքն իր դեմ, իր հետ, իր համար, իր մեջ…բոլոր կողմերից ձեռքեր են մեկնվում`  նրանից մասնիկ պոկել-տանելու, նրան տանջելու ու ջլատելու: Ես` հեռվում, հեռվից ուզում եմ նրան պինդ, շատ պինդ գրկել, ձուլվել երազին, որ կառուցում էինք, երբ դեռ չէինք ծնվել, ճախրել միասին դեպի արեւը` նոր ապագայի` իմ ու ինձնից էլ փոքր իմ երկրի, որի հետ հազար նոր օր եմ սկսել, իրար հետ քայլել ու պար ենք եկել, իրար հետ արեւ-անձրեւ ենք քամել, ծիածաններ ենք գծել իրար հետ, իրար կառուցել, քար-քարի դրել ու բնակվել ենք մեկս մյուսիս մեջ… ուզում եմ լինել իմ փոքր երկրի` դեռ նոր չափահաս, վաղվա նոր սկիզբը` նոր արեւներով, խաղաղ ու վստահ ու լի հավատով, անչար բողոքով, անվերջ երազով, որ գիտեմ, գիտեմ, մի օր կլինի իմ ու իմ երկրի` ինձ հետ մեծացած, իմ ընկերների, իմ ծառի, քարի ու իմ քաղաքի ներկան` իրական ու շոշափելի, արեւոտ ու պինդ, աստղոտ ու ազատ. ես մեծացել եմ իմ փոքր երկրի ձեռքն ամուր բռնած ու այդ ե’ս գիտեմ, եւ ոչ ուրիշը, թե ինչ է ուզում դեռ նոր քսանամյա իմ խելառ երկիրը…

…Ես կարոտում եմ իմ ընկեր – երկրին, ուզում եմ գրկել ու վերագտնել իմ մանկությունը իմ երկրի սիրած արեւների տակ, իմ խենթությունը իմ երկրի անափ փոքրության մեջ ու ազատ կամքս` իմ երկրի` հենց ինձ պատկանելու մեջ:

Հեղինակ: Սեդա Գրիգորյան

Սա գի՞ն է, թե՞ կեղեքում
Հայաստանի մայրաքաղաք Երևանից Սփյուռքի «մայրաքաղաք» Բեյրութ օդային տարածությունը ազգային փոխադրող «Արմավիայի» օդանավերը հաղթահարում են մեկուկես ժամում: «Արմավիայի» թռիչքացուցակում Բեյրութը ամենակարճ թռիչքներից է, սակայն այս օրերին՝ նաև ամենաթանկերից:

Այսօր եթե որևէ մեկը պատրաստվում է ճանապարհորդել դեպի Լիբանան, ապա պետք է Երևան-Բեյրութ-Երևան հետադարձ թռիչքի համար վճարի 266 հազար դրամ (720 ԱՄՆ դոլար) «էկոնոմ» կարգի համար և հույս ունենալ, որ «սպասողների» ցուցակում տեղ կբացվի: Հասկանալի է, որ «բիզնես» կարգը շատ ավելի թանկ է: Որպեսզի հասկանալի լինի, թե 266 հազար դրամն ինչ գին է, պետք է համեմատել այլ ուղղությունների հետ: Այսպես, Երևան-Մոսկվա-Նյու Յորք-Մոսկվա-Երևան թռիչքը, որը տևում է 25 ժամ, երբեմն կարելի է գնել մոտավորապես 266 հազար դրամով:

Օդանավի տոմսեր վաճառող մայրաքաղաքի մի քանի կետերում շրջայցից պարզվում է, որ ողջ ամառվա ընթացքում գրեթե անհնար է Բեյրութ թռչել (հետադարձով) գոնե 200 հազար դրամով (540 ԱՄՆ դոլար), որը համարվում է տվյալ ուղղության մեկնարկային գինը: Նկատենք, որ անգամ 200 հազար դրամն է չափից բարձր գին, եթե հաշվի ենք առնում, որ ժամանակին Երևան-Բեյրութ-Երևան տոմսն արժեցել է մինչև 140 հազար դրամ (380 ԱՄՆ դոլար):

Օդային փոխադրումներ իրականացնելը, հասկանալի է, բիզնես է, բայց ամեն բիզնես պիտի տրամաբանական լինի: Սեփական երկրի քաղաքացիներին կեղեքելը նույնպես պետք է տրամաբանական լինի:

Հայաստանի համար Բեյրութը միայն քաղաք չէ: Այնտեղ է գտնվում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, Հայ կաթողիկե եկեղեցու նստավայրը, հայկական ավանդական կուսակցությունների կենտրոնատեղին: Բեյրութում է գտնվում Հայաստանից դուրս միակ հայկական համալսարանը՝ Հայկազյանը: Ինչ-որ իմաստով այսօրվա սփյուռքահայ գաղութների մեծ մասը ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Եվրոպայում, ձևավորվել են հենց Բեյրութից հեռացած հայության հաշվին: Անգամ այսօրվա պայմաններում՝ Բեյրութն ավելին է, քան լոկ 80 հազարանոց հայկական գաղթօջախ:

Դժբախտաբար, «Արմավիան» օգտագործելով իր մենաշնորհային դիրքը հայաստանյան շուկայում, գներ է պարտադրում Հայաստանի և Սփյուռքի հայությանը: Ժամանակին, երբ Երևանից Բեյրութ չկար ուղիղ թռիչք, հայերն օգտվում էին Հալեպի օդանավակայանից: Հալեպից մինչև Բեյրութ ցամաքային ճանապարհը չորս ժամ է: Բայց պարզվում է, որ «Արմավիան» այս հարցում էլ «հոգ» է տարել և բավականին բարձրացրել գները: Այսօր Երևան-Հալեպ-Երևան ուղղությունը 166 հազար դրամ (450 ԱՄՆ դոլար) է նախկին 120 հազարի (325 ԱՄՆ դոլար) փոխարեն: Բացի այդ, հաշվի առնելով Սիրիայի ներքաղաքական բարդ վիճակը, նախընտրելի է առժամանակ խուսափել Հայաստանի բարեկամ արաբական այս երկրի տարածքը թեկուզ տրանզիտ օգտագործելուց:

Այդուհանդերձ, եթե դուք պատրաստվում եք մեկնել Բեյրութ առաջիկա շաբաթներին  և չեք ուզում մնալ «սպասողների» ցուցակի վրա և կամ ինքնակամ կեղեքվել 1.125 ԱՄՆ դոլարով կամ 416 հազար դրամով (այս պահին ազատ տոմս կա հենց այդ գնով), ապա համեմատաբար էժան տարբերակ կարող է լինել, չզարմանաք՝ «Թուրքական ավիաուղիներից» օգտվելը: Ճիշտ է, դուք ստիպված կլինեք ավելի շատ ժամանակ ծախսել և արժանանալ որոշ պաշտոնյա հայերի պարսավանքին՝ թե ինչպես կարել է օգտվել թշնամու երկրի օդային փոխադրողից, բայց այլընտրանք չկա:

Այլընտրանքը ինքնակամ կեղեքվելն է:

A Tale of Two Turkeys
Each time I meet with a group of Turkish journalists (and that happens about three times a year thanks to the Hrant Dink Foundation usually) I am amazed at the things which amaze them.

I talk about Kemal Ataturk, about history and politics, about security, about genocide recognition, about history, about the ability of a government to reject one’s own alphabet but not a crime of indescribable scale, about neighbors living with open borders regardless of how open borders affect economics and other realities. I talk about all these major, universal, overarching, historic and political issues. What do they ask? They ask about my grandmother.

Each time I’m amazed and each time I forget. It’s not because I have a lousy memory. I do, more and more…. But that’s not the problem. The reason I forget is that I try very hard, very very hard, to de-personalize the discussion. I try very hard not to focus on lost childhoods, lost parents, not normal (not abnormal, just plain NOT normal) childhoods and adolescences, about indescribably cruel and tortuous parent-child relationships and their affect on succeeding generations. I try to talk only about the inescapable complexities of unresolved political and historical events. I try to describe the inescapable siege mentality that is the outcome of closed borders in the 21st century. I try to explain that we – the rational, caring, thoughtful, honest, pragmatic, humanist, philosophical, just-minded – are ready to move forward believing that time will bring justice, but will not be coerced by someone in Ankara imposing a politically-expedient acknowledgement of so-called objective history, as if what international scholars have studied these decades is not objective or scholarly.

They listen. But they want to know about orphanages, about deserts, about children being left behind, about fourteen year olds being sold by Turks and bought by Armenians. Sometimes I get emotional. Other times, they get emotional even before I do. They apologize for asking and continue to ask the questions that transform this incomprehensible political crime and continuing consequences into a human story deserving of compassion. More is not in their power. People to people is all they can do. Absent governments relations, that’s all anyone can do.

Finally, they always want to know if I’ve been to Turkey. No, I tell them, I’ve been to Istanbul, but not to Turkey. They are from Istanbul. And they, too, know that Turkey is not Istanbul. And that is a problem for them, too, not just for us.

«Մեծացող» ազգի մեծացող հիասթափությունը
Ազգային վիճակագրական ծառայությունը ամեն տարվա սկզբին հրապարակում է «Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը» վերնագրված տեղեկագիրը: Եթե ուզում եք շարունակել գոնե այնքան երջանիկ լինել, ինչքան ներկայում եք, մի՛ կարդացեք այն: Ու դադարե՛ք կարդալ տողերս: Ինչո՞ւ.

Համաձայն վերոնշյալ հրապարակման, 2010-ին Հայաստանի բնակչությունը կազմել է 3.26 մլն. մարդ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 13 հազար մարդով: Նույն տարում ծնվածների և մահացածների տարբերությունը եղել է 17 հազար մարդ: Մինչդեռ համաձայն Հայաստանի միգրացիոն գործակալության, 2010-ի ընթացքում Հայաստանից մեկնողների թիվը գերազանցել է ժամանողների թիվը 30 հազարով:

Ակնհայտ է, որ բնակչության թվի հաշվարկներում Ազգային վիճակագրական ծառայությունը միգրացիոն մնացորդի մասով ամենևին էլ ա՛յս թիվը չի օգտագործում: Հակառակ դեպքում,  հրապարակված 13 հազար աճի փոխարեն կունենայինք նվազում նույն 13 հազարով: Պատճառը հաշվարկներում ոստիկանության տրամադրած մոտ -4,000 թվի օգտագործումն է 2010-ի դեպքում, որը ստացվում է ձև թիվ 19 և 20 հաշվառման կտրոնների հիման վրա: Փաստորեն, միգրացիոն մնացորդի մեջ հաշվարկվում են միայն այն մարդիկ, ովքեր ներառվում կամ դուրս են գալիս հաշվառումից:

Իսկ ինչ ես զգում, երբ մտածում ես՝ քանի մարդու ես ճանաչում, որ երկրում չեն վաղուց, կամ երկրի վրա՛ չեն անգամ, սակայն մնում են հաշվառման մեջ: Նրանք ընտրում են ընտրություններում, նպաստ- կենսաթոշակ են ստանում… վերցնում են՝ ինչպես կարող են ու ամենին ի պատասխան բերում դրական ներդրումը՝ իրենց «+1»-ը բնակչության, երկրի աճին (գուցե և 1-ից ավելին):

Իսկ ինչ ես զգում, երբ մտածում ես՝ քանի տարի ենք մենք այսպես «աճում»…

Մի՛ մեղադրեք ինձ նոր հիասթափության դրդելու կամ հները բորբոքելու մեջ, ես անկեղծորեն հուշեցի՝ մի՛ կարդացեք:

Իսկ թե համառում եք՝ վհատությունը, հիասթափությունը, վիրավորանքը, կատաղությունը և վերջապես, փախուստը ելք չեն, եկեք գտնենք ավազ ու խրենք մեր գլուխներն ավազի մեջ: Կապրենք մի քանի «ջայլամներով» «շնագայլերի» մեծաթիվ ոհմակի հարևանությամբ ու հայացքներից խուսափելով ու կարոտելով մեր «արծիվ» ընկերներին, որ չվեցին՝ «կապույտ երկինքներ» գտնելու օտար «անտառներում»:

Ու տարիներ անց գուցե չհիշենք էլ, որ ժամանակին մենք էլ «արծիվ» էինք՝ «կապույտ երկինքը» հարազատ լեռներին իջեցնելու հավատով, որ «ջայլամացանք»՝ մեր լեռներն անտերացնել չկամենալով բայց և ապրելով՝ գիտակցելով, որ արդեն վաղուց ոչ մեր լեռների, ոչ էլ մեր «ջայլամական» գլուխների տերը մե՛նք չենք:

Ու մեզ հարցնելով՝ իսկ սա ե ՞լք էր…

Մի գիշեր Գ. Լուսավորիչ հիվանդանոցում
Գիշերը կինս վատ զգաց: Բավական ուժեղ ցավեր էին ու մտածեցինք, որ կույր աղիքն է (միանգամից ասեմ`վերջում պարզվեց`ուղղակի մրսել էինք), դրա համար գտա հիվանդանոցի համարը, զանգեցի, հայտնեցի, որ գալիս ենք (երևի կարելի էր միանգամից գնալ, բայց սա իմ առաջին նմանատիպ փորձն էր):

Առավոտյան ժամը վեցն էր: Մոտեցա ընդունարան, որպեսզի հայտնեմ, որ եկել ենք: Ընդունարանի պատասխանատու կինը ծխելով վերցրեց հեռախոսը ու սկսեց խոսել երևի բժիշկի հետ: «Լսի’, չկարողացա ցանկությունդ կատարել: Էն, որ ասեցի զանգել ասել են կարող ա գան, փաստորեն իսկականից եկան»: Եթե պայմանները չլինեին դրամատիկ, ես մի երեք-չորս րոպե կանցկացնեի կենտրոնացած ծիծաղելով, բայց…չափազանց շփոթված էի, որ այդ պահին ծաղրեմ այդ կնոջը:

Մեզ տարան ուլտրաձայնային հետազոտման` սոնոգրաֆիայի, ու մի 20 րոպե սկան էին անում` տեսնելու, թե ինչումն է խնդիրը: Քնաթաթախ բժիշկը մոտ 20 հարց տվեց ախտանիշների մասին: Զգացվում էր, որ ոչ մի խնդիր չի գտնում ու դրանից զայրանում է: Ընթացքում մի բժիշկ էլ եկավ` էլի քնաթաթախ: Տվեց նույն 20 հարցերը` նույն հերթականությամբ ու տոնայնությամբ:

Սկան անելուց հետո սոնոգրաֆիստն ասաց. առայժմ բան չկա, տվեց կես պարբերությամբ եզրակացություն, որտեղ մանրամասն բացատրվում էր, թե ինչ խնդիրներ չկան ու գանձեց յոթ հազար դրամ: Մյուս բժիշկն առաջարկեց, վերադառնալ մի քանի ժամից, եթե ցավը չանցնի կամ մի քանի ժամ հիվանդանոցում մնալ:

Երկրորդ բժիշկի հեռանալուց հետո մտավ երրորդ բժիշկը` մորուքով, ավելի տարիքով ու չար մարդու դեմքի արտահայտությամբ: Նա մի քիչ թերթեց մեկ էջանոց եզրակացությունը, այդ պահին բուժքույրը հուշեց, որ նախորդ բժիշկը մեզ առաջարկել է գնալ տուն կամ մնալ մի քանի ժամ պալատում: Այդ առաջարկը լսելով` մորուքով բժիշկը սթափվեց, սարսափի ու ջղայնության գույն հայտվեց նրա դեմքին:

«Ո՞նց, ասեց կարան գնա՞ն»,-նրա դեմքին գրված էր, որ ջղայնացած է այդ բժիշկի վրա` մեզ բաց թողնելու մտքի համար: «Լավ ես դրա հետ դեռ կխոսամ: Իսկ ես հիվանդին ուղարկեք վերակենդանացման բաժնի լյուքսը»: Վերակենդանացման բաժնի մասին ես գիտեի միայն կինոներից, ու դա ինձ մի փոքր վախեցնում էր: Ես հարցրեցի. «Մի քիչ…կոշտ որոշում չի՞»:Պարզվեց, որ պարզապես լավ սարքավորումները կենտրոնացած են այնտեղ, և ցանկացած հիվանդի սկզբում ուղարկում են այնտեղ:

Ճանապարհին այն բուժքույր-օգնականը, ով մեզ դիմավորել էր ամենասկզբում, մոտեցավ ինձ ու ապօրինի ժպիտով ասաց. «Գիտեք…Հիմա ձեզ տանում են ուրիշ բաժին, նենց որ ինձ արդեն կարող եք մի քիչ շնորհակալություն ցույց տալ»: Ես, իհարկե, ընդհանուր առմամբ տեղյակ եմ կոռուպցիոն կյանքի առանձնահատկություններին, բայց երբ անձամբ հանդիպեցի… անմարդկային տհաճություն զգացի:«Իսկ չե՞ք ուզում մի երեք տարի բանտում անցկացնել»,-հարցրեցի ես: Կինը վախեցած նայեց ինձ վրա, ներողություն խնդրեց ու գնաց:

Անցավ մի ժամ, ընթացքում մի քանի անգամ գնացի-եկա վերակենդանացման բաժին: Վերջին անգամ անցնելիս ինձ մոտեցավ մի նոր բուժքույր ու ասաց, որ այդտեղով անցնել չի կարելի. «Կամ էլ մի քիչ շնորհակալություն պիտի ասեք ինձ ու հավաքարարներին»: Առաջարկեցի երկու րոպեից ինձ մոտենան միջանցքում:

Երկու րոպեից իմ կողքին էր փայլող աչքերով երկու կիսատարեց կին: Մի պահ լռելուց ու իրենց սպասումները վայելելուց հետո ասացի. «Էն, ինչ-որ դուք առաջարկեցիք, քրեական հանցագործություն ա: Ես ունեմ դատախազության հեռախոսի համարը, ու եթե մի անգամ էլ տենց հարցով մոտենաք, երկուսդ էլ կարող եք դատվել: Պարզ ե՞մ արտահայտվում»: Նրանք մի փոքր սպիտակեցին, ներողություն խնդրեցին ու կորան: Միայն նշեմ նրանցից մեկի արդարացումը.«Դե հիմա տենց ինչի՞ եք նեղվում, մի քիչ հայություն ենք անում էլի»: Շատ ցավ պատճառող նախադասություն էր: Այդ բառերից ես ինձ վրացի զգացի:

Քիչ անց փորձեցի գտնել զուգարանը ու գտա այն, բայց` փակ վիճակում: Ընդունարանում ասացին, որ զուգարանը վճարովի է, բայց հիվանդների բարեկամներից մեկը բանալին մոռացել է վերադարձնել ու գնացել է: Արդյունքում «Գրիգոր Լուսավորիչը» մնաց վճարովի, բայց փակ զուգարանով:

Չմոռանամ ասել, որ վերջին անգամ վերակենդանացման բաժնից դուրս գալիս մոտակա պալատից լսեցի, թե ինչպես է գոռում ու ջղայնանում ավագ բուժքույրը. «Սրան ո՞վ ա ստեղ բերել: Էս ի՞նչ այլանդակություն ա… Հազար անգամ ասել եմ ուշադիր եղեք սենց բաներից: Հանե՜ք սրան մի հատ, յա՜»: Չդիմացա: Գնացի տեսնելու, թե այդ ում կամ ինչի վրա էր գոռում այդ բուժքույրը: Ու տեսա, որ ընդհանուր պալատում Ապոլոնի դիրքով պառկած, կիսածալած ծնկով ծխում էր մի անօթևան: Ակնհայտ էր, որ նա ձևացրել էր, թե վատ է, բերվել էր հիվանդանոց, ու մի քիչ հանգստանալուց հետո պատուհանը բացել ու ծխախոտով տոնում էր իր ինքնատիպ հաղթանակը:

Մի քանի ժամ անց, ամեն ինչ ավարտվեց, երբ սոնոգրաֆիստը նորից չկարողացավ որևէ մի բան գտնել, ու մեզ թողեցին տուն գնալ: Շատ բովանդակալից մի քանի ժամ էր. հասցրեցի տեսնել երկու ավտովթարի զոհերի ընդունում, մեկ դանակահարված տղա, երեք կաշառասեր բուժքույր, փակ ու վճարովի զուգարան, ու մի կին, որին հասնում էր անվճար բուժում, բայց նա, բժշկի խնդրանքով, նվիրեց չորս հազար դրամ, քանի որ այդ օրը Զատկի տոնն էր ու նա համարեց, որ «գնացելա եկեղեցի ու աղոթք ա արել»…Չորս հազար դրամի…

Մի խոսքով, պատահաբար ու առանց լուրջ խնդրի մի քանի ժամ հայաստանյան հիվանդանոցում անցկացնելուց հետո զգացի, որ սովորական սոցիալական հարցերը ոչ պակաս հզորությամբ են հակակրանք ստեղծում իշխանության նկատմամբ, քան գլոբալ քաղաքական քայլերը: Իսկ մյուս կողմից, զգացի, որ դա ոչ  բոլորն են զգում, քանի որ ես, ցավոք, միակ մարդն էի, ով դժգոհ էր հիվանդանոցի այդ ներքին մշակույթից:

Waiting for Batman
I had a very interesting conversation today over lunch. A friend of mine and I were discussing the idea that Armenians throughout our history never had a vigilante who stood up for the oppressed people. We had uprisings and rebellions against foreign domination, we had epical heroes that revolted against the tormenters but somebody who would stand up against an Armenian tyrant, our own version of Robin Hood or Batman or the NYC Guardian Angels, this never happened.

There are so many stories in today’s Armenia where a village would be left without irrigation water and basically without food because a local oligarch would cut off the water from the source and would not let anybody to use it since on the other end was his vineyard that needed to stay dry and a whole village would just adjust and choose to leave for Russia or elsewhere instead of a fight. Yerevan’s public transportation is an everyday example how easy we adjust to discomfort and humiliation with no Batman in sight.

I can understand that culturally we are prone to adjustment, throughout our history, willingly or not, we had a lot of instances to hone this particular skill, but at the end of the day, at some point Batmen (or Batmans?) of this land should rise, because otherwise we are great citizens of somebody else’s country but when it comes to our own we just keep failing.

Don’t get me wrong, I am not saying we should all become vigilantes, but if each of us in our turn and place would not tolerate the things that are unacceptable this country would probably become a better place to live and change for the future generations may be even a possibility.